Լուրջ խնդիրներ՝ տուրիստական ընկերությունների համար․ «Ժողովուրդ»

1
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ավելի քան 3 տարի է, ինչ Հայաստանի պետական կառավարման մարմինները ավիատոմսերը գնում են «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից (ԷԿԵՆԳ) www.govtravel.am կայքի միջոցով: Պարզվում է, որ ԷԿԵՆԳ-ը լուրջ խնդիրներ է առաջացրել տուրիստական ընկերությունների համար. «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են` 3 տարի է չեն կարողանում մասնակցել պետական գնումներին:

Այս ընկերություններից մեկի տնօրեն Ռուզան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց. «Օրինակ, հարցումը գալիս է, ընդունենք, ես տվել եմ 274 հազար դրամ, ԷԿԵՆԳ-ը 350 հազար դրամ գին է տալիս, պատկերացրեք, 30 հոգանոց խմբի դեպքում մեծ գումար է ստացվում: Ամբողջ մի ոլորտի թեւերը կտրեցին»: Ի՞նչ է արել ՏՄՊՊՀ-ն, երբ այստեղ, ըստ էության, տարեկան մի քանի մլրդ դրամ շրջանառությամբ մենաշնորհի մասին է խոսքը: Հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել են, որ ուսումնասիրություն են իրականացնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։