Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը»

Հայկական մեդիատիրույթում պարբերաբար հայտնվում է Լևոն Շիրինյան անուն-ազգանունով անձնավորություն, ով, ներկայանալով որպես քաղաքագետ, վիրավորական պիտակումներ է տալիս հայ ժողովրդի մեծ բարերարներին՝ ակնհայտորեն կատարելով «սրա-նրա» պատվերները:

Alternativ.am-ի աղբյուրը ուշագրավ տեղեկություն է հայտնում, թե ով է Լևոն Շիրինյանը և ում «վրա» է աշխատում: Պարզվում է, որ Շիրինյանի պատվիրատուն իշխանությունների «սրտի գործարար» Խաչատուր Սուքիասյանն է, նույն ինքը՝ Գռզոն:

Մեր աղբյուրը հայտնում է, որ Սուքիասյանի շրջապատում Շիրինյանին «հաչան բիձա» են անվանում: Յուրաքանչյուր ամսի 5-ին «հաչան բիձեն» գնում է Սիլաչիի հայտնի շենք, որտեղ իրեն են սպասում իր համար խնամքով առանձնացրած 3 հատ 100 դոլարանոցը: Իսկ կարևոր հանձնարարությունների դեպքում Սուքիասյանն իր թիկնապահ Մարատին ասում է, որ շուտ «հաչան բիձուն» կանչեն: Սովորաբար 20 րոպեից միշտ տեղում է լինում, որպեսզի եկող ամսվա 300 դոլարը հանկարծ չուշանա:

Շիրինյանին բազմիցս նախկին կոլեգաները խորհուրդ են տվել, փորձել հետ պահել այդ ճանապարհից, թե «փողով ստատուս գրելը որն է», նա էլ վիզը կախ համաձայնել է, բայց ասել է, որ չի կարող չանել, ընտանիք է պահում: