Խմբագիր Մհեր Եղիազարյանը՝ հացադուլից, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ ինքնասպան

8

Մեկ բառով է բնորոշվում նիկոլական լակոտակրատիան՝ մինի-ֆաշիզմ:

Այն անմարդկային է, այն չունի ո՛չ մի սրբություն: Ինչքա՜ն պետք է ճնշես գեներալ մարդուն, կյանք ու կենսագրություն ունեցող մարդուն, որ նա զենքը վերցնի ու ինքնասպան լինի:

Իհարկե, դեռ պետք է տեղի ունենա նախաքննություն:

Իհարկե, դեռ շատ ջրեր են հոսելու:

Բայց մամուլում տարածված՝ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը՝ «ինձնից սուտ ցուցմունք են ուզում կորզել Քոչարյանի դեմ», շատ նման են Հայաստանի երիտֆաշիստների գործելաոճին:

Գործ կարել, ցուցմունք կորզել, դատավոր ճնշել, դատարանի դուռ փակել, սպառնալ, շանտաժ անել, ագրեսիա ցուցաբերել՝ սա է քո դեմքը, թավշյա ավանտյուրա:

#արդեն_երկու_զոհ

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից