27 Հուլիսի, 2021

Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան

Ani Product

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Ani Product

Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ:

Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի ունեցել և տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։ Ջրի խնդիրը տարեցտարի ավելի է սրվել, այժմ բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ ոչ անհրաժեշտ քանակությամբ, իսկ ջուրը բնակավայրից հեռու հատվածից տուն հասցնելը լրացուցիչ բեռ է`վերջիններիս համար համար։ Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

Շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրումը կազմում է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականի փետրվարին։ Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս