Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

Արմավիրի մարզում այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 14:20-ի սահմաններում, Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի եւ 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Բախման հետեւանքով  07-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել ձորակում:  Վթարի հետեւանքով 07-ի ուղեւորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան եւ 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: