30 Հունվարի, 2018
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վարդուհի Թելալյանի վարած Nissan X Trailer մակնիշի 52 OM 500 համարանիշի և Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հովհաննես Դավթյանի վարած Mercedes մակնիշի 34 TV 722 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում, իսկ վարորդ Հ. Դավթյանն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 27-ամյա Անահիտ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ani Product
Ani Product

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները քույր ու եղբայր են։

 

Լրահոս