Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի  Նոր Գեղի վարչական տարածքում բախվել են  Mercedes G63 և Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: