Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են «Նիվան» ու Mercedes-ը

1
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16-50-ի սահմաններում, Աբովյան – Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 96 ՍX 006 համարանիշի և Mercedes մակնիշի 90 DD 907 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: