Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել:

Եթե որոշումն ընդունվի ու խորհուրդը դիմի ՍԴ, ՍԴ-ը պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում և որոշում կայացնի:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը ներկա չէ նիստին, փոխարենը այստեղ են ԲՀԿ-ից մի քանի պատգամավորներ և նրա պաշտպան Էմին Խաչատրյանը: