Կարեն Անդրեասյանը կնշանակվի Արդարադատության նախարար

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով  կնշանակվի Արդարադատության նախարար։ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո Անդրեասյանը հանդես էր գալիս իշխանություններին գովերգող գրառումներով ու հարցազրույցներով։ Նրան հաճախ կարելի էր տեսնել Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանին փառաբանելիս։

Նշենք, որ արդեն իսկ որոշված է, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը կշնակակվի ՊԵԿ նախագահ։ Ազգային Ժողովից՝ Արդարադատության նախարարություն տեղափոխված և նախարարի տեղակալ նշանակված Սուրեն Գրիգորյանը կշարունակի աշխատանքը փոխնախարարի պաշտոնում։