2 Ապրիլի, 2021

Ինչ վերաբերում է Կարմիր շուկային, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը և Թուրքիան շատ նպատակասլաց աշխատանք են տանում: Բնական է՝ հիմնական նպատակն այն է, որպեսզի թուլացնեն և Հայոց պետականությունը. սա մենք պետք է լավ հասկանանք: Այդ մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ani Product

«Հանկարծ իլյուզիաներով չտառապենք, վիրտուալ դաշտում չհայտնվենք: Դրա համար կան տարբեր տեխնոլոգիաներ: Ռազմի դաշտից բացի, կա նաև ներքին պառակտում սերմանել, վհատություն՝ հասարակության մեջ, և Կարմիր շուկայի հարցի շահարկումն այդ տեխնոլոգիաների մի բաղադրիչներից է: Որևէ մեկը Կարմիր շուկայի կարգավիճակը չի փոխել, Կարմիր շուկան հայկական է, Արցախի Մարտունու շրջանի տարածքում է գտնվում, հետևաբար որևէ նպատակ հանձնելու, տալու Ադրբեջանին, չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե եղածը պաշտպանվի»,- ասաց նախարարը:

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս