3 Ապրիլի, 2017

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3­-ի ժամը 11:00-­ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 2005 ընտրատեղամասերի արդյունքները: Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ­-ն է:

Ani Product

Ըստ այդմ՝ քվեաթերթիկների 99,8 տոկոսի հաշվարկով՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ. ՀՀԿ՝ 49,15%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37%, «Ելք»՝ 7,78%, ՀՅԴ՝ 6.58% ձայներով։

Ani Product

Մյուս ուժերի դեպքում պատկերը հետևյալն է՝

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն –14690 ձայն, 0,94 %,

«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 58139 ձայն, 3,72%,

«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք – 25863 ձայն,  1,65%,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն –11707 ձայն, 0,75%,

«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք – 32423 ձայն 2,7%,

Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ չորս տեղամասերից տվյալներ չեն ստացվել, դրանք կստացվեն առաջիկայում, իսկ հաջորդ նախնական տվյալները ԿԸՀ-ն կներկայացնի քիչ անց:

Լրահոս