31 Մայիսի, 2017

«ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ՝ նրա բիզնեսների մասին եւ բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել եւ օգնել է ՊԵԿ Մաշտոցի հարկային բաժնի պետ եղած ժամանակ:

Ani Product

Եւ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարապետյանը բավական շատ հարկեր չի վճարել բյուջե, եւ ըստ լուրերի՝ նրա առաջ խնդիր է դրվել՝ երկու փուլով պետբյուջե վճարել այդ հարկերը, որ կազմել են շուրջ 1.3 մլն դոլար, այլապես նրան խոստացել են բանտարկել:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Կարապետյանն էլ, բնականաբար, որոշել է հանուն ազատության մաս-մաս վճարել ժամանակին չվճարված հարկերը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը» դիմեց Հրանտ Կարապետյանին, սակայն նա հերքեց՝ ասելով. «Անլուրջ բան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս