24 Հուլիսի, 2018

Հուլիսի 23-ին՝ ժամը 23.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։

Ani Product

Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը, երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է։ Հայտնաբերվել է երեք պարկուճ։

Ani Product

Իրավապահները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

 

Լրահոս