11 Սեպտեմբերի, 2020

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ani Product

«Հագուստի մաքսազերծումը կիրականացվի նոր կանոնակարգով: ՊԵԿ-ի հիմնավորմամբ` հագուստի շուկայում հավասարության ապահովման համար:
Արդյունքում` մաքսատուրքը 1,5-2 անգամ կավելանա:

Ani Product

Փոփոխությունն ուղղակիորեն անդրադառնալու է փոքր ու միջին բիզնեսի այն սուբյեկտներին և անհատ առևտրականներին, ովքեր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով ամենաշատը տուժածներից են, այդ թվում նաև` սահմանների տևական ժամանակ փակ լինելու կամ ցածր թողունակության պատճառով:

Այսպիսով, «հագուստի շուկայի հավասարություն» կոչվածն այնքան էլ ճիշտ պահին ընտրված գործողություն չէ, քանի որ դա է՛լ ավելի խնդրահարույց վիճակի առաջ է կանգնեցնելու ոլորտի ներկայացուցիչներին:

Հասկանալի է, որ այդ «հավասարության» նպատակը դեպի պետ.բյուջե արագ մուտքերի ապահովումն է: Բայց այդ դրական էֆեկտը խիստ կարճաժամկետ կարող է լինել, քանի որ որոշումը սպառնում է թողնել խորքային ու երկարաժամկետ հետևանքներ:

Երևացողներներից ամենաակնհայտը` գների աճ, սպառման նվազում ու ապրանքը ներկրողի համար հստակ հարցադրում` շարունակե՞լ աշխատել, թե՞` ոչ:

Հ.Գ. Մաքսազերծման նոր կանոնակարգին, դրա հետևանքներին, գուցե նաև` տեղական արտադրողի համար որոշակի հնարավորություններին մանրամասն անդրադարձն` ավելի ուշ»:

Կիսվեք նյութով՝

Լրահոս