Հայկ Մարությանի կարգադրությամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժ/պ:
Դավիթ Համբարյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտություների թեկնածու է: Քաղաքացիական ծառայության փորձառություն ունի 2002 թվականից ի վեր: Վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում՝ որպես մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն»: