18 Ապրիլի, 2021
«Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպությունը փաստաբանների, պատմաբանների, քաղաքագետների, ոլորտի այլ ներկայացուցիչների, այդ թվում նաև սփյուռքում բնակվող հայ համայնքների ներկայացուցիչների/ուղիղ տեսակապի միջոցով/ մասնակցությամբ, սույն թվականի ապրիլի 23-ին՝ ժամը՝ 16:00-ին Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպում է միջազգային համաժողով «Պահանջում եմ ճանաչում և դատապարտում» խորագրով:
Համաժողովը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնի կապույտ սրահում/ ՀՀ ք. Երևան, Աբովյան 18 հասցեում/:
Համաժողովի ընթացքում քննարկվելիք հիմանական թեմաներն են.
1. Օսմանյան կայսրությունում հայերի սոցիալ-տնտեսական վիճակը, ունեզրկումը Հայոց ցեղասպանության տարիներին։
2. Հայոց ցեղասպանության իրավական կարգավորման գործընթացները։
3. Սփյուռքի հայ համայնքների ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում։
Մուտքն ազատ է

Կիսվեք նյութով՝

Լրահոս