«Հայ արարման հավաք» շարժման նախագահ Սուրեն Օքմինյանը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին

37
«Հայ արարման հավաք» շարժման նախագահ Սուրեն Օքմինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է ․Կոչ է անում իշխանություններին ազատ արձակել ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«Այս օրերին երբ երկիրը կանգնած է օրհասական պատերազմի առաջ, Ծառուկյանին չպետք է դիտարկել իբրև մեր երկրի, մեր պետության թշնամի: Գագիկ Ծառուկյանը իր գործունեության ողջ ընթացքում կանգնած է եղել մեր ժողովրդի կողքին, հնարավոր ամեն ինչ արել նրա հոգսը թեթևացնելու և բարեկեցիկ կյանքով ապահովելու համար:
Առաջարկում ենք անհապաղ ազատ արձակել Ծառուկյանին,քանի որ նրան առաջադրված մեղադրանքը չենք համարում ծանրագույններից: Ազատության մեջ, ժողովրդի կողքին գտնվելով Գագիկ Ծառուկյանը ավելի մեծ օգուտ կտա մեր Հայրենիքին, չնայած անազատության մեջ էլ նա շատ բան է անում արցախցի մեր հայրենակիցների համար:
Բացի դա, Ծառուկյանը բարեկամական հարաբերությունների մեջ է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և ի զորու է բանակցել նրա հետ Արցախի հարցի շուրջ: Նկատի ունենալով, որ Գագիկ Ծառուկյանի թիկունքում նրա աջակիցների մի հզոր թիմ կա, որի անդամները ամեն ինչ անում են Հայրենիքի և Հայոց Մարտունակ Բանակի համար, խնդրում ենք դադարեցնել նրա հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը և անհապաղ ազատ արձակել » :