Հանրաքվեին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ չի գնա․ ինչ որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

2

Ստացվում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը եւս արձակուրդ մեկներ, ապա վարչապետի պարտականությունները պետք է ստանձներ ՀՀ մյուս փոխվարչապետը՝ Մհեր Գրիգորյանը, սակայն գաղտնիք չէ, որ կառավարությունում Գրիգորյանին իրենց թիմակիցը չեն համարում: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշում է կայացվել նման ձեւ քարոզարշավ իրականացնել, որպեսզի նաեւ զերծ մնան ընդդիմադիրների քննադատություններից:

Հավելենք, որ վաղը «Դվին» հյուրանոցում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, եւ մի քանի օր անց քարոզարշավն ակտիվորեն կսկսվի: Այս պահի դրությամբ արդեն ամբողջապես պատրաստ է քարոզարշավի մասնակիցների ցանկը, որոշված են անելիքները, շտաբների եւ տարածքների պատասխանատուները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։