19 Օգոստոսի, 2020
Երկու փոքր դիտարկում Սերժ Սարգսյանի ասուլիսից:

Առաջին. Սարգսյանը հայտարարեց, որ միտումնավոր ապատեղեկատվություն էր տարածվում, թե հայկական բանակի զրահատեխնիկայի բակերում բենզինի փոխարեն ջուր է եղել լիցքավորված:

Ani Product

Այդ մասին ամենահայտնի հայտարարության հեղինակը Կարեն Կարապետյանն է: Հարց. եթե վարչապետը նման հայտարարություն է անում, և այն ապատեղեկատվություն է, ինչո՞ւ գերագույն գլխավոր հրամանատարը հրապարակային չհանդիմանեց նրան: Ավելին, այդ հայտարարությունից հետո նույն Սարգսյանը Կարապետյանին դարձրեց ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը: Այսինքն՝ մեկին, որը բանակի և պետության մասին ապատեղեկատվություն և կեղծիքներ էր տարածում: Թերևս ճիշտ կլիներ մի հատ էլ ներողություն խնդրեր նմանին վարչապետ դարձնելու համար:

Ani Product

Երկրորդ. Սարգսյանը հայտարարեց, թե աշխարհի բոլոր պետությունների ռազմական արսենալում կա 80-ականների զինամթերք, և իր այդ հայտարարությունը ընդամենը ակնարկ էր եվրոպական պետություններին, որ նրանք զենք են վաճառում Ադրբեջանին:

Իհարկե, այսօր Սերժ Սարգսյանը փորձում է սրբագրել իր անհեթեթ հայտարարությունները: Բայց նման կերպով էլ ավելի խայտառակ վիճակում է հայտնվում: Եթե բոլորը կռվում են 80-ականների զենքով, ի՞նչ իմաստ ունի դրա մասին հատուկ շեշտել: Նույն Սոլնցեպյոկ և ՏՈՍ ծանր հրետանային համակարգերը արտադրվել են 80-ականներին և ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ վնասներ հասցրեցին հայկական կողմին: Բայց, քանի որ բանակը թալանվում էր մի ուրիշ եռանդով, մենք չունեինք այդ զինատեսակներից: Ցայտնոտի մեջ արվել է ոչ տեղին հայտարարություն, թերևս ճիշտ կլիներ խոստովանել, որ արել է հայտարարություն, որի համար փոշմանել է:

4rd.am

Կիսվեք նյութով՝

Լրահոս