31 Մարտի, 2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ani Product

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ani Product

Հետևելով նախօրեին սոցիալական ցանցերում մեր քաղաքացիների կողմից այս Նախագծին վերաբերող քննադատություններին ու մտահոգություններին՝ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչո՞ւ է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել։

Չինարի- Համով,հոտով,տնավարի
Այժմ ներկայացնեմ, թե ինչի մասին Չէ Նախագիծը․
Այս սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։
արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում Չի՛ գործելու։
Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ Չի՛ հավաքվելու և Չի՛ մշակվելու։ Օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար։

Մեկտեղված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո։

Այս ամենը որևէ կերպ Չի՛ ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում․ կարևոր է բացառապես զանգի կատարման փաստն ու տեղանքը ֆիքսելը։
Թեև մեկտեղվելու է օպերատորների մոտ առկա տեղեկությունը, այդուհանդերձ, տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպաակին հասնելու համար։ Այսինքն, եթե անձը ռիսկի գոտում չէ, Չե՛ն կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացնել․ դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։

Ինչո՞ւ է անհրաժեշտ զանգի փաստը և ինչո՞ւ է այս համակարգն արդյունավետ․

Ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է գտնվել տասը անձի հետ։ Տեղակայման փաստն ուսումնասիրելիս՝ պարզվում է, որ այդ անձերից հինգը նույն վայրում են գտնվել։

Եթե նույն վայրում են գտնվել ու վերջին, օրինակ, տասն օրվա ընթացքում նաև զանգեր են կատարել միմյանց, սա ենթադրում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք շփվել են ու վարակվել են։ Այս պարագայում լրացուցիչ գործողություններ կկատարվեն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ անհրաժեշտության դեպքում այդ անձանց մեկուսացնելու համար։ Իսկ մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի։

Սիրելի՛ հայրենակիցներ

Նժարի մի կողմում դրված արժեքներ են՝ կյանքն ու առողջությունը, մյուսին՝ անձանց իրավունքների և ազատությունների համաչափ սահմանափակումը։ Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, ապա այս նախագիծը Կառավարությունը հետ կկանչեր։

Լրահոս