mnews

22 Նոյեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Երեկ տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Ani Product

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին մշտապես չեն ներկայանում գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, իսկ ժամանակ առ ժամանակ ներկա չէ նաև Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը: Այսօր այս պատգամավորներից զատ չկային նաև «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը և Արթուր Մանուկյանը, իսկ «Ելք»-ից բացակա էր Սասուն Միքայելյանը:

Տեղեկություններ կան, որ Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիստերին: Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին երեսով են տվել բանակում չճառայելու համար:

Այսօր այս տեղեկությունը Նահապետյանից ճշտել չհաջողվեց, քանի որ նա լրագրողներին հայտարարեց, որ հարցազրույց չի տալու, պատասխանելու է մեկ հարցի, որը վերաբերում էր տարկետման խնդրին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս