8 Ապրիլի, 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին «տուպիկ» է մտցնում՝ նրա վրա գցելով հասարակական հնչեղություն ստացած մի հարցի պատասխանատվություն: Խոսքը կառավարության որոշմամբ Սարգսյանին կառավարական ամառանոցում առանձնատուն նվիրելու մասին է:

Կառավարությունը Սերժ Սարգսյանին տվել է այն տունը, որտեղ նա վերջին 10 տարիներին ապրել է իր ընտանիքի հետ:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«ՀԺ»-ի հարցին ի պատասխան նշել են, թե Սերժ Սարգսյանին նույն տունն են տվել՝ բյուջեից լրացուցիչ ծախս չանելու համար:

Հարց է առաջանում, իսկ եթե վարչապետ ընտրվի մեկ ուրիշը, կառավարությունը նույն ծախսը չի՞ անելու՝ նոր տուն ու գույք ձեռք բերելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս