mnews

25 Փետրվարի, 2017

Տպավորություն կա, որ հանրապետության երկու ամենաբարձր պաշտոնյաներն առհասարակ չեն խոսում իրար հետ: Պաշտոնական հանդիպումներ նրանց միջեւ չեն լինում, աշխատանքային` նույնպես, միաժամանակ նույն վայրում գտնվելու դեպքում էլ, գոնե տեսախցիկների առաջ նրանք երբեք չեն շփվում:

Ani Product

Փետրվարի 22-ին Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Կադրերում երեւում է, թե ինչպես մտնելով նիստերի դահլիճ Սարգսյանը վարչապետի ձեռքն անգամ չի սեղմում, ինչը կարծում ենք արարողակարգի պահանջ է: Նա այդկերպ ողջունում է միայն ԱԺ նախագահին:

Ani Product

Անցյալ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր Կարապետյանին Մոսկվայից Հայաստան հրավիրել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները լիցքաթափելու համար: Մոսկվան մեծապես դժգոհ էր Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների եւ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու որոշումից: Եւ Կարապետյանի նշանակումը յուրահատուկ կոմպրոմիս էր` Հայաստանը կլինի խորհրդարանական հանրապետություն, բայց երկրի ղեկավարը ռուսական գործարար էլիտայից կնշանակվի:

Արդեն գրել ենք, որ Սարգսյանը հույս ուներ (եւ մինչեւ հիմա էլ նպատակասլաց աշխատում է այդ ուղղությամբ), որ Կարեն Կարապետյանը երկար չի մնա այդ պաշտոնում, ի վերջո հրաժարական կտա:

Կարապետյանի պաշտոնավարման առաջին ամիսները բավարար էին, որպեսզի ՌԴ-ում նույնպես հասկանան, որ սխալ անձ են գործուղել Երեւան: Ճիշտ է, Մոսկվան դեռ շարունակում է աջակցել վարչապետին, եւ բարձր մակարդակով բոլոր զրույցների ժամանակ տրվում է նրա անունը, ինչպես եղավ նաեւ Նալբանդյան-Լավրով վերջին ասուլիսի ժամանակ: Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նրա հետ մեծ հույսեր այլեւս չեն կապում:

Վարչապետի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նա որոշել է այնուամենայնիվ վաստակել այլընտրանքի կարգավիճակը: «Մեդիամաքս»-ի հետ փետրվարի 21-ի հարցազրույցում հարցին`դուք ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, Կարապետյանը պատասխանում է. «Աստիճանաբար դառնում եմ»:

Նույն հարցազրույցում Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը, թե իր կարծիքով 2018-ին ինքը կբավարարի վարչապետի պաշտոնը ստանձնելու սահմանադրական պահանջը, հենց այդպիսի հատկություն ցուցադրելու փորձ էր: Նման մի փորձ էր նաեւ Սահմանադրական բարեփոխումների եւ իրավական անվտանգության թեմաներով Ս. Սարգսյանի հրավիրած ԱԽ նիստի հաջորդ օրը կառավարության նիստում Արդարադատության նախարարին նույն թեմայով հանձնարարականներ տալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս