13.3 C
Yerevan
Երկուշաբթի, Մարտ 30, 2020

«ՀԺ». Յուրօրինակ ընտրակաշառք՝ պատգամավորի կողմից

9

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սևան քաղաքից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել:

Նա տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար: Այդպիսով Բոթոյանը փորձում է շահագրգռել երիտասարդներին, որ ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տան:

Պատգամավորը մեզ հետ զրույցում հերքեց, որ փող է բաժանում: «Չկա ըտենց բան»,‐ ասաց նա: Կարեն Բոթոյանը խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով: Նախկինում էլ նա Սևանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով էր պատգամավոր դարձել, բայց այդ անգամ՝ «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով:

2014թ., երբ ՕԵԿ‐ը չմիացավ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, Կարեն Բոթոյանը դուրս եկավ այդ կուսակցությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում