28 Փետրվարի, 2017

 «Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ականների բախման միջադեպի գլխավոր դերակատարներից մեկն էլ եղել է Մասիսի քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի եղբայրը։ Վերջինս մեր տեղեկություններով՝ անձամբ է զանգել Արայիկ Գրիգորյանի շտաբ ու հայտնել է, որ խոսելու բան ունեն։ Սակայն շտաբի պատասխանատու Էդգար Ավոյանը, որը Արարատի գազի վարչության պետն է, հասցրել է «թռնել»։

Ani Product

Ավոյանը կանխատեսելով տհաճ զարգացումներ՝ Սամվել Հակոբյանին առաջարկել է միասին հեռանալ շտաբի տարածքից, բայց Սամվելը, ով ի դեպ, տեղի ունեցած ծեծկռտուքից ամենաշատ տուժողն է, չի գնացել ընկերոջ հետևից։ Սա իր հերթին խժդժություններ է առաջացրել Գրիգորյանի կողմնակիցների միջև։

Ani Product

Մեր տեղեկություններով՝ այդ օրվա միջադեպի գործով Արարատի մարզային ոստիկանությունը, ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ բերման է ենթարկել Մուրադ Մուրադյանի կողմնակից մի խումբ երիտասարդների, սակայն Դավիթ Համբարձումյանը աներոջ միջոցով բոլորի հարցերը լուծել է, և ոչ մեկի վրա գործ չի հարուցվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս