«Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնից 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 21-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության կայանից ահազանգ է  ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քանի քաղաքացի:

Shamshyan.com-ի տեղեկություններով նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը ՝ ավագ քննիչ  Սիմոնյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղափոխվածներն են՝  Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի   բնակիչ,   57-ամյա Ռուզաննա Գ.-ն, Արմավիրի  մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ, 35-ամյա Կարիե Խաչատրյանը,  57-ամյա Գայանե Աթոյանը և 44-ամյա Ալվարդ Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամ 23:50-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը դարձյալ «սննդային  թունավորում» ախտորոշմամբ  «Արմավիր» բժշկական կենտրոն  է տեղափոխել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ, 59-ամյա Համլետ Մանուկյանին, 31-ամյա Արսեն Մանուկյաին, 25-ամյա Շուշաննա Կարապետյանին  և  Համլետ Մանուկյանին, ում տարիքը ճշտվում է:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նշված անձանց, ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի աշխատակիցները՝ պետ Մկրտչյանի և գլխավոր տեսուչ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ  նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ժամը 13:00-ի սահմաններում աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ Մյասնիկյան գյուղում գտնվող «Արաքս»  սննդի կետից գնված քյաբաբը ուտելուց  հետո:

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում՝ մի մասը որպես բուժքույր, թունավորվածների մեջ  է նաև նշված կենտրոնի ադմինիստրատորը: