ՀՀԿ-ական Արտյոմ Մովսեսյանին պատկանող Գետամեջի թռչնաֆաբրիկային դատի են տվել․ «Ժողովուրդ»

1
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Արտյոմ Մովսեսյանին պատկանող Գետամեջի թռչնաֆաբրիկայի դեմ նոր հայց է ներկայացվել դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն դիմել է Երեւան քաղաքի դատարան, պահանջում է, որ «Թռչնաֆաբրիկա Գետամեջի 2016» ՍՊԸ-ից գանձվի 4 միլիոն դրամ:

Հավելենք, որ Գետամեջի թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին կոնցեռնի» սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում: Չի բացառվում, որ նախկին տնօրենի դեմ պարտքերի բեռն էլ այսօր մնացել է Արտյոմ Մովսեսյանի ուսերին:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։