28 Հուլիսի, 2017

«Իրավունք» օրաթերթը գրում է. «Ամառը սպասված անակնկալներով եւ երջանիկ ակնթարթներով է անցնում նաեւ քաղաքական գործիչների համար: Խոսքն, իհարկե, քաղաքական նորությունների մասին չէ, այլ՝ ընտանեկան:

Ani Product

Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել, և թերևս ամենաբարձր պաշտոնը՝ երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում՝ ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում են վաստակավոր տատիկ լինելու պատիվը:

Ani Product

Մ. Եսայանն այս մասին, մասնավորապես, նշել է հետեւյալը. «Ծնվեց իմ հինգերորդ թոռնիկը, թող մեր երկրում շատ երեխաներ ծնվեն, ծնողները երջանիկ լինեն, իսկ տատիկ-պապիկները իմ այս պահի չափ երջանիկ ու ուրախ լինեն, ծնվեց իմ գեղեցկուհի աղջկա երրորդ դուստրը»:

Իսկ Կարինե Աճեմյանի դուստրը երկրորդ անգամ է դարձել մայրիկ՝ պատգամավոր տատիկին եւ ՀՀ վաստակավոր արտիստ պապիկին՝ Արա Դեղտրիկյանին պարգեւելով եւս մեկ տղա թոռնիկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս