31 Հոկտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ երեկո՝ նախորդ օրվա ԳՄ-ից հետո, ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին: ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել, որ «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»:
Խոսքն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին է վերաբերում, որը նախորդ օրը քննարկվել էր ԳՄ նիստում, սակայն նիստի մասնակիցները «լավ» չէին հասկացել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը։ Վերջինս իրեն հատուկ լռությամբ հետեւել է քննարկմանը, վերջում հանձնարարել․ «Վաղը` ԱԺ նիստից հետո, ՀՀԿ ողջ ֆրակցիան հավաքվում է գրասենյակում, մանրամասն քննարկում եք, արդյունքներն ինձ է ներկայացնում Վահրամ Բաղդասարյանը»:
Այն, որ Վահրամն է ներկայացնելու եւ ոչ օրենքի հեղինակներ Դավիթ Հարությունյանը կամ Արփինե Հովհաննիսյանը, որոնք միակն են, որ կողմ են օրենքին, ինչպես նաեւ ԳՄ-ից հետո Շարմազանովի ասածները, որ վերապահումներ ունենք օրենքի նկատմամբ, ազդանշան է եղել ՀՀԿ-ականների համար` դեմ խոսելու. անգամ կանայք` Շուշան Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, հետ չեն մնացել կուսակիցներից, հանդես են եկել խիստ արմատական դիրքերից։

Ani Product

Ամենաակտիվը քննարկման ժամանակ եղել է Թունելի Հակոբը։ «Անգամ ամոթ է էս օրենքն օրակարգ մտցնելը»,- գտել է նա: Իսկ երբ Արփինե Հովհաննիսյանը փորձել է փրկել քննարկումը` ասելով․ ԳՄ-ում որոշել ենք օրենքն ընդունել, իր հերթին Դավիթ Հարությունյանն ասել է, թե Ազգային անվտանգության խորհրդում նույնպես որոշում է կայացվել օրենքն ընդունել։
Այդ ժամանակ արդեն ոմանք պայթել են. «Սուտ է, նման որոշումներ չկան»: Հիշեցնենք, որ օրենքը բխում է Հայաստան-ԵՄ «տնային աշխատանքի» թեզերից, եւ այն պետք է ընդունվի մինչեւ տարեվերջ, իսկ մինչեւ տարեվերջ ԱԺ-ին մնացել է 2 լիագումար նիստ»:

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս