ՀՀԿ-ականները դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին. վիճակը ծայրահեղ ծանր է

6

«Առաջին լրատվական»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել։ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին: Պարզաբանումը վերածվել է դանակահարության, ինչի հետևանքով Արամ Ասատրյանին տեղափոխել են հիվանդանոց, հեռացրել են նրա փայծաղը, վերջինիս վիճակը ծանր է:

Ըստ կայքի, բացի նրանից, դանակահարել են ընկերոջը՝ Մանուկ Հովսեփյանին, վերջինիս էլ ազդրն է վնասվել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում