28 Փետրվարի, 2017

«Փաստ» թերթը գրում է.

«Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ցուցակով հիմնականում երեք առաջատար կադր ունի, որոնց ձայների հետ մեծ հույսեր է կապում: Առաջինը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, երկրորդը` իրեն առաջինը համարող, նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) եւ Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ խորհրդի անդամ Համլետ Հայրապետյանը:

Ani Product

Մեր տեղեկություններով` Բուլկին Եղվարդի կողմից, Սանամյանը Հրազդանի կողմից «եկել–մտել են» Համլետի տարածքներ ու ձայներ են փախցնում: Այսինքն` տարածքները պայմանականորեն բաժանելուց հետո երկու զոռբաները նեղում են խեղճ փոխմարզպետին: Երեկ Հայրապետյանը դիմել է ՀՀԿ գրասենյակ` իր կուսակից Բուլկի Արամին եւ «Կոնտրաբանդայի» Սանամյանին կարգի հրավիրելու հույսով:

Ani Product

ՀՀԿ վերնախավը կորոշի` թույլ տա՞լ շարունակվեն այս երկուսի ոտնձգությունները, թե՞ Համլետին աջակցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս