7 Մայիսի, 2021

Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ani Product

Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

Ani Product

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս