2 Ապրիլի, 2018

Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ոստիկանության կազմավորումների ներկայությունը որոշակի սպառնալիք է ներկայացնում։ Այս մասին ապրիլի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է լեզվաբան, նախկին լրագրող Նարինե Դիլբարյանը:

Ani Product

Սա, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ մեր իշխանությունները վստահ չեն իրենց ուժերին. «Այս որոշումը Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները համատեղ  են կայացրել»,–համոզմունք է հայտնել Դիլբարյանը։

Ani Product

Միաժամանակ, բանասերի խոսքով, եթե այս որոշումը չստանար Հայաստանի իշխանությունների հավանությանը, ապա ռուսական ռազմական ոստիկանությունը չէին ուղարկի Հայաստան. «Լրացուցիչ ռուսական ռազմական կազմավորումների հայտնվելը չի բխում Հայաստանի շահերից, սա կնպաստի նրա թուլացմանը, ընդ որում՝ ինչպես ղարաբաղյան կարգավորման, այնպես էլ մյուս հարցերի դեպքում»,–ընդգծել է Նարինե Դիլբարյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում ձեւավորվելու է  ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
ՌԴ  ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը հայտնել էր, որ զինվորական կարգուկանոնը պահպանելու, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ օբյեկտների պահպանման համար Գյումրիի կայազորում ձեւավորվելու է ոստիկանության ստորաբաժանում: Անձնակազմը հատուկ հանդերձանք է ստանալու եւ զինվելու է հաստիքային զենքերով, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով։

Մինչ այդ  ռազմաբազայում  կարգուկանոն պահպանում էր պարեկապահակային հատուկ ծառայությունը, սակայն դրա կազմում եղած զինվորականները չունեին հատուկ պատրաստվածություն:  Ստեղծվելիք ստորաբաժանումը պատրաստվածություն է անցել Վլադիկավկազի զինվորական ոստիկանությունում:

Լրահոս