31 Մարտի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակությունում հերթական կառավարության կազմավորումից առաջ կռիվ է: ՀՅԴ վերնախավն ուզում է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ուղարկել Լոռու մարզպետ, բայց նա չի ուզում, սիրտը նախարարի պաշտոնից չի կտրվում:

Ani Product

Նախարարական պորտֆել է ուզում նաև նախկինում նախարար աշխատած և այդ պաշտոնի արժեքը խորապես գիտակցող Աղվան Վարդանյանը:

Ani Product

Նա էլ «Տաշիր» ընկերությունների խմբի համասեփականատեր Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է լոբբինգ անել մշակույթի նախարարի համար, սակայն սփյուռքահայ մեկ այլ մեծահարուստ բարերար էլ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է գործող նախարար Արմեն Ամիրյանի համար:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Իշխանության ներսում էլ առանձնապես հակված չեն Աղվան Վարդանյանին նախարարական պորտֆել տալ, քանի որ դեռևս փակված չեն սոցապ նախարար Աղվան Վարդանյանի անվան հետ կապված ՎՊ բացահայտումները:

Վերահսկիչ պալատը բացահայտել էր հարյուր միլիոն դրամների հասնող գումարների անհետացում. Չափահասության տարիքի հասնող որբանոցի սաների համար բնակարաններ գնելու համար նախատեսված գումարներն անհետացել էին ու այդպես էլ չգտնվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս