16 Փետրվարի, 2017
Ո՞վ է մեղավոր, որ համագործակցության լայն դաշինք չեղավ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԲՀԿ-ն միայն «Ալյանսի» հետ դաշինք կազմեց:

«Ե՞ս եմ մեղավոր, որ լայն դաշինք չապահովվեց: Ես ասել եմ՝ համախմբվենք, բոլորը գան, որովհետև սա մի մարդու բան չի: Ես ամբիցիաներ չունեմ, ես հակված եմ բոլորի հետ համագործակցելու, մեր դռները բոլորի համար բաց են, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկը մեղավոր չէ»,- ասաց նա:

Ani Product

Ծառուկյանը նաև հերքեց այն տեղեկությունը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետ է. «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ»:

Ani Product

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս