21 Օգոստոսի, 2018

ՊԵԿ-ում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը:

Նրա փոխարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Աղաջանյանը մինչ ՕՀՎ տեղափոխվելը «ոսկե դարաշրջանում» երկար տարիներ եղել է Երևանի Կենտրոնի հարկայինի պետ և հասցրել է կուտակել ահռելի հարստություն:

 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս