Հովիկ Աբրահամյանի հարվածը Կարեն Կարապետյանին

Երեկ ՀՀԿ-ի քարոզարշավն Արտաշատում ուղեկցվել է սկանդալներով: Վարչապետ Կարեն Կարապետյանին չի դիմավորել քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին: Ճիշտ է, վարչապետը Արտաշատ է գնացել ոչ թե որպես վարչապետ, այլ ՀՀԿ քարոզարշավի շրջանակում, իսկ Արգամ Աբրահամյանն էլ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ է, այնուամենայնիվ արտառոց է, որ համայնքի ղեկավարը չի դիմավորում երկրի ղեկավարին: Օրինակ, այլ համայնքներում ղեկավարները ընդունում կամ հանդիպում են նույնիսկ այլ կուսակցությունների քարոզարշավի պատվիրակություններին: