2 Փետրվարի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս»: Չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է: Նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե իր դաշինքում չեն կարող լինել 4  մարդ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, այնքան էլ «չի հուզել» Արգամիչին՝ նա համոզված է, որ ինչ-որ փուլում ինքը «պետք» է գալու շատերին, անգամ Սերժ Սարգսյանին, իսկ մինչ այդ հարկավոր է «ապրել մինչ երկուշաբթի»` տակից մոդերացնելով ընդդիմադիրների խաղը: Ինչ վերաբերում է անկուսակցական որդուն` Արգամին, նա հրաժարական չի տալու Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, արձակուրդ է վերցնելու եւ ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու է, ինչի մասին կհայտարարի մոտ օրերս»:

Ani Product

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ani Product

Լրահոս