mnews

3 Նոյեմբերի, 2017

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերից 53-ամյա Սամվել Ալիխանյանը և 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորած էին համարվում:

Ani Product

Մեր տեղեկություններով՝ անհետ կորած կնոջ տունը տակնուվրա է արված եղել, ըստ ամենայնի այնտեղ ինչ-որ բան են փնտրել: Հրազդանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կինը տոկոսով գումար է տվել, բացի այդ, նաև որոշակիորեն ապահովված է եղել, ոսկեղեն է ունեցել: Կնոջ տունն այդ վիճակում հայտնաբելուց հետո կպարզվի նաև, թե որքան նյութական վնաս է պատճառվել, քանի որ, ըստ տեղեկությունների, կնոջ ոսկեղենը բացակայում է:

Ani Product

Ուստիև՝ բացառված չէ, որ հենց այդ պատճառով է սպանությունը կատարվել:

Հայտնի է նաև, թե ով է կասկածվում կնոջ և տղամարդու սպանության մեջ: Կասկածյալը նախկինում դատապարտված անձ է, ով պատժի կրման ընթացքում թղթախաղով զգալի չափերի հասնող գումար է տանուլ տվել և հենց ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ էլ փորձել է այդ գումարը հայթայթել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դիակները հայտնաբերվել են կապկպված վիճակում հողի մեջ թաղված, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կիսվեք նյութով՝

Լրահոս