Հրաժարական է տվել ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալեչյանը

Քիչ առաջ տեղեկացանք, որ մեկ ժամ առաջ հրաժարական է տվել Արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալեչյանը։ Նա հրաժարական է ներկայացրել ԱԳ պաշտոնաթող նախարար Արա Այվազյանի այսօրվա հրաժեշտի ելույթից հետո։

ԱԳՆ աշխատակազմում լարված իրավիճակ է, չի բացառվում այլ հրաժարականներ էլ հաջորդեն:

Հիշեցնենք, որ այսօր Արա Այվազյանն ասել էր.

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:|