Հրայր Անտոնյանի ահաբեկումների հետքերով. ՀՀԿ-ականի գործը հասավ իրավապահներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստում Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ, ՀՀԿ-ի Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանի դեմ: Բանն այն է, որ Անտոնյանը նախընտրական այս շրջանում սկսել է բացահայտ ահաբեկել եւ սպառնալ թաղապետարանի աշխատակիցներին՝ պահանջելով «ՍԱՍ»-ի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքել: Ավելին՝ նա սպառնացել է, որ ինքն է շուտով դառնալու թաղապետը եւ ՀՀԿ օգտին չաշխատելու դեպքում նրանց կպատժի: Ու հիմա այս եւ մեր թերթի մյուս հրապարակումների հիման վրա Անտոնյանի դեմ իրավական գործընթաց է իրականացվում: Թեեւ դժվար է հավատալ, որ իշխանությունները ՀՀԿ-ական պաշտոնյայի ապօրինությունները կբացահայտեն ու նրան կպատժեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: