«Հրապարակ»․ Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել

2

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։

Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին ընտրություններում այս քաղաքներում զույգ քաղաքապետեր են ընտրվել՝ կին և տղամարդ, հիմնականում քրդական կուսակցության ներկայացուցիչներ)։

Հանդիպման ժամանակ քաղաքապետերին Զաքարյանը հրավիրել է ներկա գտնվել խաղերի բացմանը Երևանում, ինչպես նաև քննարկել են Երևան-Վան կանոնավոր չվերթ կազմակերպելու հարցը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում