13 Հունիսի, 2020
  «Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ մենք գրել էինք, որ ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ուղղված իր մարտական ընկերներին, ԵԿՄ անդամներին՝ հորդորելով կարծիք չհայտնել առանց իր հետ համաձայնեցնելու։

Ani Product

Բանն այն է, որ իշխանություններից դժգոհություններ ունեն ոչ միայն ընդդիմադիրները, այլև ԵԿՄ շրջանակները։ Վարչության որոշ անդամներ, մասնավորապես՝ «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, «Արաբո»-ի Մանվել Եղիազարյանը և այլք, հրապարակային հայտնել են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչից զայրացած՝ իշխանությունները որոշել են փակել դժգոհների բերանը։

Ani Product

Միքայելյանը վարչության անդամներին համոզում է դնել նշված երկուսի հեռացման հարցը։ Երեկ այդ հարցն օդում կախված էր, մեզ ասացին, որ վարչության անդամներից շատերը դեմ են դրան և կարծում են, որ ցանկացած ոք պետք է ունենա կարծիք հայտնելու իրավունք։

Երեկ Ռուստամ Գասպարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքն ու Մանվել Եղիազարյանը հեռանում են ԵԿՄ-ից։ Գասպարյանն ասաց․ «Ես նման տեղեկություն չունեմ, որ դուրս եմ եկել, եթե իմ ընկերները կորոշեն, որ ես պիտի դուրս գամ, գուցե ես որոշում կայացնեմ»։

Ասաց նաև, որ կառույցը չէ իրեն երկրապահ դարձրել, այլ իր անցած ճանապարհը, ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ Այսօր նա, ըստ ամենայնի, հայտարարություն կանի՝ պարզաբանելով իր դիրքորոշումը»:

Լրահոս