19 Փետրվարի, 2020

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Ադրբեջանն անցած տարիների ընթացքում 6 ամիսը մեկ ռեժիմով ԵԽ նախարարական կոմիտեին բանաձև է ներկայացրել` ադրբեջանցի փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու անհապաղ պահանջով։ Հայկական կողմի ջանքերով դրանք մերժվել կամ հետաձգվել են։ Տակտիկան հետևյալն էր․ հայտարարել՝ թող գան, ապրեն, բայց քանի որ Ղարաբաղն իշխանություն ունի, կա մի ճանապարհ` պետք է նրանք ևս մասնակցեն այս քննարկումներին։ Ինչ-որ պահի համաձայնությունը կայացել էր՝ Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը պաշտոնապես մասնակցել էր նախարարական խորհրդի քննարկումներին։

Ani Product

Ավելին` արցախյան կողմը պնդել էր, որ չի կարող ադրբեջանցիների անվտանգությունն ապահովել, որովհետև ադրբեջանական դիպուկահարները կանգնած են սահմանին, պետք է նրանց հետ քաշել, ինչն էլ հարցի հետաձգման պատճառ էր դարձել ։

Հեղափոխությունից հետո Ադրբեջանն այս հարցով որևէ անգամ չէր դիմել ԵԽԽՎ նախարարական խորհրդին, սակայն 2019-ի դեկտեմբերին կրկին դիմել է, բայց ժամանակ անց պաշտոնապես հրաժարվել և հետ կանչել բանաձևը:

Ինչո՞ւ. հնարավո՞ր է հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվածություն ունեն այս հարցով՝ հարցրինք այն օրերին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին։

«Իսկապես տարօրինակ է այն, որ այս փուլում Ադրբեջանն է հրաժարվում․ չեմ կարող հստակ պատճառն ասել, բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը վերաբերում է քաղաքական այնպիսի պայմանավորվածությունների, որոնց պայմաններում Ադրբեջանին ձեռնտու չէր ևս մեկ անգամ ունենալ նախարարների կոմիտեի մերժումը, քանզի չմոռանանք, որ կոմիտեն շատ հեղինակավոր կազմակերպություն է։ Պատմական փաստարկները երբեք չեն կարող հիմք դառնալ, իսկ իրավական մերժումը թույլ չէր տա պայմանավորվածություններն աշխատեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս