«Հրապարակ». «Այ միլիցա». ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԵԿՄ գրասենյակում հավաքի ժամանակ բախվել են ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

Մելքոնյանը, ով վաղուց հեռացել է ԵԿՄ-ից, Ազատամարտիկների դաշինքի անդամ է, բայց ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ինչը դուր չի եկել Ասլանյանին։ Նա Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական չէ՝ «միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ: Թեժ վեճ է ծավալվել, բանը ձեռնամարտի չի հասել միայն ընկերների միջամտության շնորհիվ: Նիստում որոշել են «հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մ․ Գրիգորյանի լիազորությունները:

Մինչեւ արտահերթ համագումար կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը։ Մինչեւ առաջիկա վարչության նիստը՝ հունիսի 24-ը, ԵԿՄ համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա»: Ազատամարտիկները որոշել են հետայսու շարժվել Վազգեն Սարգսյանի գաղափարներով: Իսկ համագումար կարող է հրավիրել ԵԿՄ վարչությունը՝ 180 անդամների 2/3-ի համաձայնությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում