5 Փետրվարի, 2021

«Հրապարակ» թերթը գրում է

 «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսական իշխանությունների մոտ փորձում է ինքնուրույն խաղացող երևալ և տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, իբր ոչ մի կապ չունի նրա հետ։ Բայց իրականում ամբողջությամբ գտնվում է Փաշինյանի ազդեցության տակ։
Ani Product

Նրան ամսվա ընթացքում պարբերաբար Երևան են կանչում, իսկ նախորդ շաբաթ մասնավոր այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, այցի հիմնական նպատակը Հարությունյանի՝ ՌԴ-ում այլ անձանց անուններով գրանցված բիզնեսների հետ կապված խնդիրներն են եղել։

Ani Product

Վերջին շրջանում Արայիկ Հարությունյանը ֆինանսական հարցերով իր հին ու նոր շրջապատին է դիմում՝ խնդրելով աջակցել Արցախին։ Այս ընթացքում նա տարբեր մարդկանց գումարներ է բաժանում, որ կարողանա պահպանել իր իշխանությունը։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հարությունյանն իր դեմ ծագած հանրային խոր դժգոհությունը փորձում է նվազեցնել տարբեր ակտիվ անձանց պաշտոններ ու արտոնություններ տալով, պետական տենդերների ներգրավելով։ Մեզ ասացին, որ  Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան փոխհարաբերությունները գնալով դրամատիկ են դառնում։ ԱՀ նախագահն անընդհատ իր թիկունքում զգում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի շունչը, ինչը ստիպում է շտապել իշխանության ամրապնդման հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս