16 Նոյեմբերի, 2018

 «Հրապարակ» թերթը գրում է.

«ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատ­կանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենա­լու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից:

Մեկնաբանություն ստանալու համար զան­գահարեցինք «Հայասի գրուպ», սակայն մեզ խնդրեցին զանգահարել այլ բաժին և այսպես շարունակ՝ նախ կադրերի բաժնից Նարինե Թադևոսյանին, ապա գլխավոր հաշվապահ Վար­դուհի Բալբաբյանին, ով ասաց, որ ՊԵԿ-ը նոր է ստուգումներն ավարտել և որևէ բան չի հայտնա­բերել՝ հավելելով, որ դա «Հայասի գրուպի» ներքին գործն է, և մեզ դա չպետք է հետաքրքրի»,-գրում է թերթը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս