26 Փետրվարի, 2020

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Երեկ մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների դատավարությունը։ Հանրապետականն ու Սերժ Սարգսյանին մերձ շրջանակները համընդհանուր մոբիլիզացիա էին հայտարարել։ Թերեւս՝ իշխանություններին ցույց տալու համար, որ իրենք ուժ են եւ հեշտ չեն հանձնելու իրենց նախագահին։

Ani Product

Սակայն դատարան ժամանած Սերժ Սարգսյանը կոչ արեց իր համախոհներին՝ գնալ իրենց գործին։ Մի դեմարշ էլ նա դատարանում արեց՝ դատավորի հարցին պատասխանելիս ոտքի չկանգնեց։ Մեղադրողի դիտարկումին ի պատասխան՝ դատավորը թույլատրելի համարեց, որ նստած պատասխանեն իր հարցերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս