8 Ապրիլի, 2018

 

Ani Product

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Մարտի 26-ին ԲՀԿ-ից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ քաղխորհուրդը նիստ է հրավիրել, և Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի հինգ փոխնախագահներ ու քարտուղար են ընտրվել: Քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, և Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ։

Սակայն ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկը մեզ հայտնեց, որ իրականում Գագիկ Ծառուկյանն իր մոտ է կանչել Նաիրա Զոհրաբյանին, Մելքումյանին և Բագրատյանին ու ներկայացրել իր պլանների մասին, որին հաջորդել է հաղորդագրությունը։ Որտե՞ղ եք քաղխորհրդի նիստն արել՝ հարցրինք քաղխորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանին։

«Նիստը կայացել է այնտեղ, որտեղ ԶԼՄ-ները հայտարարել են։ Դուք ասեք՝ որտեղ է կայացել, ես պատասխանեմ՝ ճի՞շտ եք, թե՞ ոչ։ Էստեղ ինտրիգ փնտրել պետք չէ»,- ասաց նա։

Ի դեպ, քաղխորհրդի փոխնախագահ Արմեն Արզումանյանը համարվում է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի մտերիմը. նա է Արզումանյանին ԲՀԿ տարել, և Արզումանյանի ջանքերով է նաև իրականություն դարձել ԲՀԿ-ի անդամակցությունը Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությանը։ Նշենք, որ արտաքին կապերի գծով փոխնախագահի կարգավիճակին հավակնել է Նաիրա Զոհրաբյանը»:

Լրահոս